«Իմ երազանքի նվերը»


Ամեն տարվա նման ,այս տարի ես նույնպես ստացա այն նվերները,որոնք շատ էի ցանկանում և որոնք գրել էի Ձմեռ պապիկի նամակում: Ես ցանկացել էի ՝անլար ականջակալ,թվերով մարկերներ և Ձմեռ պապիկը ինչ կցանկանար:Ամեն տարի մենք Ամանորը դիմավորում ենք տատիկիս և պապիկիս տանը:Այնտեղ ապրում են նաև քեռիս, քեռակինս ,եղբայրս և փոքրիկ քույրիկս: Ամեն տարի 00:00-ի զանգերը հնչելուն պես մենք շնորհավորում ենք միմիանց և արագ շտապում բակ հրավառություն դիտելու:Այդ ընթացքում Ձմեռ պապիկը նվերները թողնում է տոնածառի տակ և երբ տուն ենք մտնում սկսում ենք նվերները քանդրտել: Ես ստացել եմ բոլոր այն նվերները ինչ ցանկացել եմ: Տատիկիս և պապիկիս կողմից ստացել եմ դպրոցական պայուսակ,իսկ քեռակնոջս կողմից միաեղջյուրով գիշերազգեստ: Բոլոր իմ նվերները ես շատ եմ հավանել և շատ ուրախ եմ,որ բոլորը իմ ցանկացած նվերներն էին:


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *