Ամանորյա առաջադրանք


Իմ ամենասիրելի ֆիլմը,որը ես դիտում եմ ամեն տարի Ամանորին՝ << Տանը մենակ >> ֆիլմն է: Ֆիլմը շատ հին է:Այն նկարահանվել է 1990 թվականին:Ես շատ եմ սիրում այդ ֆիլմը: Ինձ դուր է գալիս ֆիլմի այն հատվածը,որտեղ փոքր տղան չի վախենում գողերից և նրանց իրենց տեղն է ցույց տալիս:Նա ամեն կերպ պաշտպանում է իր տունը:






Մենք Ամանորին ունենք մեր ավանդույթը:Ամեն տարի մենք զարդարում ենք մեր տունը տարբեր զարդարանքներով,զարդարում ենք տոնածառը դեռ դեկտեմբերի սկզբին:Իսկ ամսի 31- ին ձևավորում ենք սեղանը,պատրաստում ենք ուտեստները և ժամը 11:30-ին գնում ենք պապիկենցս տուն:Այնտեղ արդեն ամեն ինչ պատրաստ է լինում և բոլորով հավաքվում ենք սեղանի շուրջ : 00:00 -ի զանգերը հնչելուն պես, շնորհավորում ենք միմյանց և դուրս ենք գալիս բակ հրավառությունը դիտելու:Այդ ընթացքում Ձմեռ Պապը նվերները թողնում է տոնածառի տակ և երբ հետ ենք վերադառնում ,սկսում ենք նվերների տուփերը քանդրտել:
Ամանորը իմ ամենասիրելի տոնն է:Մեր տան զարդարանքների մեծ մասը ՝մայրիկիս ձեռքի աշխատանքն է:




Իսկ մնացածը և տոնածառը զարդարել ենք ես և փոքր քույրիկս ,իհարկե մայրիկիս օգնությամբ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *