Իմ ազգանվան պատմությունը

Ազգանվան ձևավորումն ու զարգացումը սերտորեն կապված են արտադրական հարաբերությունների զարգացման հետ։ Հին և միջին դարերում ազգանուն կրում էին ազնվական ընտանիքևերը՝ Մամիկոնյաններ, Արծրունիներ:

Միջնադարյան Հայաստանում նշանավոր ընտանիքները հիշատակելիս՝ նրանց ընդհանուր ճանաչում գտած ազգանվանն ավելացվում էր «ազգ», երբեմն՝ «տուն» բառերը՝ «ազգն Մամիկոնյաց», «ազգն Ռշտունյաց», «Տունն Արծրունյաց» և այլն։

Երբեմն մարդկանց անվանը կցվում էր նրանց ծննդյան կամ հիմնական գործունեության վայրի անունը, որը և ազգանվան դեր էր կատարում (Մովսես ԽորենացիԳրիգոր Նարեկացիերսես Լամբրոնացի)։ Կապիտալիստական արտադրական հարաբերությունների կազմավորման շրջանում, երբ վերանում է տարբեր վայրերի մեկուսացումը, տեղի է ունենում բնակչության տեղաշարժ, աշխուժանում է առևտուրը, և մարդու ինքնությունը հաստատող փաստաթղթերը դառնում են անհրաժեշտություն, ազգանունը լայն տարածում և ճանաչում է գտնում։ 

Հայերն ունեն այս կամ այն ազգակից խմբին պատկանելը մատնանշող «ունի» ուրարտական վերջածանցը, որը հնում բնորոշ էր նախարարական տոհմերին (Ամատունի, Բագրատունի, Ռշտունի, Արծրունի ևն)։ Զանգեզուրի ազգագրական շրջանին հատուկ են «ենց», «ունց», «ոնց» և «անց» վերջածանցները։ Ամենատարածված վերջածաևցը «յան»–ն է, որը պատմական աղբյուրներում հիշատակվում է 5-րդ դարից և լայնորեն տարածվել է 19-րդ դարից։ Ազգանունն առաջանում է նաև զբաղմունքի կամ մասնագիտության անվանումից (օրինակ՝ Դարբինյան, Ոսկերչյան, Ժամագործյան)։ Կան մականունից կամ տեղանունից առաջացած ազգանուններ (Կարճիկյան, Չոլախյան, Բայբուրթյան, Երևանցյան)։ Հայկական ազգանունները երբեմն կազմվում են գործունեությամբ աչքի ընկած կնոջ անունից (Մանանդյան, Շուշանյան)։

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է

October 17, 2022BY ALISAKHUDOYAN

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը
Աշնան քամուն են ծափահարում:
Քամին է այս ծով գանձերի տերը,
Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ պատկերը. «Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը Աշնան քամուն են ծափահարում»:
    Երբ քամի է լինում ,ջրվեժը,առուն ալեկոծվում են ,ծառերի դեղնած տերևները օրորվելով թափվում են ցած,ծտերը ծլվլում են ,կարծես ծափահարեն քամուն:
  2. Ո՞ր պատկերն է քեզ ավելի շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր:
    Քամին է այս ծով գանձերի տերը,
    Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:
    Երբ գալիս է քամին,աշնան դեղնած տերևները օրորվելով իջնում են ցած,նմանվելով ոսկու,իսկ քանի որ ոսկին գանձ է,քամին լինում է այդ գանձերի տերը:
  3. Ինչո՞վ է աչքի ընկնում բանաստեղծությունը՝ գույնո՞վ, ձայնո՞վ, թե՞ շարժումով: Դո՛ւրս գրիր այն տողերը, որտեղ «գույն» կա:
    Բանաստեղծությունը աչքի է ընկնում գույնով:
    Ամեն,ամեն ինչ ոսկեզօծվել է,
    Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
    Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
  4. Պատմի՛ր բանաստեղծությունը: Աշուն է եկել,ամեն ինչ ոսկեգույն է դարձել, ծառերը,ճյուղերը:Երբ նայում ես ամեն ինչ դեղին է,կարծես դեղին հրդեհ լինի և դեղին ծուխ:Աշնան քամին եկել է ,ջրվեժը, առուն ալեկոծվել են,ծառերի տերևները օրորվում են,իսկ ծտերը ծլվծում ,քամուն կարծես ծափահարում են:Եվ այս բոլոր գանձերի և ոսկու տերը կարծես լինի քամին:
  5. Նկարի՛ր բանաստեղծությունը, ձայնագրի՛ր և ֆիլմ պատրաստի՛ր:

Муравей и голубка /17 — 21 октября

Прочитай басню.
Муравей и голубка

Муравей спустился к ручью: захотел напиться. Волной плеснуло на муравья. Он стал тонуть. Голубка несла ветку. Она увидела — муравей тонет, и бросила ветку муравью в ручей. Муравей спасся. Расставил охотник сеть на голубку, а муравей подполз и укусил охотнику ногу. Охотник охнул и уронил сеть. Голубка вспорхнула и улетела.
(Л. Толстой)

Расскажи, как голубка спасла муравья.
Она увидела — муравей тонет, и бросила
Как муравей спас голубку?
Муравей подполз и укусил охотнику ногу
Чему учит эта история?
Что надо быть дружылюбным, и надо помогать друзям.

Муравьи, ручьи, листья, вьюга.
В этих словах есть разделительный ь, который разделяет согласный и гласный в слове. Ь сообщает о том, что следующим нужно произносить звук [й’].

Измени слова так, чтобы вместо одного предмета было названо много таких же предметов.
Образец: ручей — ручьи.

Перо, колос, соловей, воробей, лист, стул, брат, крыло, дерево.
Перо-перья

колос-колосья

соловей-соловья

воробей- воробья

лист-листья

стул-стулья

брат-братья

крило-крылья

деребо- деревья.

Составь предложения со словами: листья, перья, воробьи, стулья, деревья.
Осенью листья на деревьях желтеют.
У воробьев черные перья.
Стулья из дерева очень красивые.
Деревья осенью одеваются в разноцветный наряд.

Прочитай предложения. Определи их тему.
Осень листьями, словно золотом, дорогу себе устилает.
Осень.
Полетели лебеди — понесли на крыльях зимушку.
Зима.

Прочитай пословицы и объясни их смысл.
Без терпенья нет уменья.

Не одно дело нельзя выполнить,не проявив терпения.
Повторенье — мать ученья.

В учебе важно повторять пройденный материал,это лучший способ усвоить информацию.


Дружба крепка не лестью, а правдой и честью.

Настоящая дружба строится не на лести ,а на честности,правде,верности.

Домашнее задание.

Рабочая тетрадь.

Упр. 13, 14, 19

Գործնական մաթեմատիկա, չափման միավորներ

Մենք այսօր մասնակցել ենք գործնական մաթեմատիկա նախագծին։

Ես ու իմ զույգը չափեցինք մեր հասակը և քաշը։ Օգտագործեցինք չափերիզ՝ մետր։
Ես՝ 131սմ=1մ 31սմ
Միա՝ 133սմ=1մ 33սմ

Որից հետո հաշվեցինք մեր հասակների տարբերությունը՝
1մ 33սմ-1մ 31սմ=2սմ
Միան ինձանից 2սմ-ով ավելի բարձրահասակ է։

Հետաքրքիր էր հաշվել նաև մեր հասակների գումարը՝

1մ 33սմ+1մ31 սմ= 2սմ 64սմ


Դրանից հետո կշեռքի միջոցով կշռեցինք մեր քաշը, իմ ու Միայի զանգվածները։

Ես՝ 27կգ 500գ
Միա՝ 27կգ700

Պարզեցինք մեր զանգվածների տարբերությունը՝
2կգ 700գ-27կգ 500գ = 200գ
Իմ զանգվածը Միայի զանգվածից 200ով պակաս է։

Հետաքրքիր է նաև մեր զանգվածների գումարը`
27կգ 500գ+27կգ 700գ= 55կգ 200գ

Վ. Սարոյան «Թե ինչ է լինում, երբ փորձում են գոհացնել մարդկանց»

Տարիներ առաջ մի կույր էր ապրում: Բոլորը նրան ամեն ինչի լավագույնն էին տալիս, թե’ ուտելիքի, թե’ հագուստի և թե’ ամենալավ անկողինն ու սպիտակեղենը: Սակայն նա միշտ դժգոհ էր և գիշեր-ցերեկ բողոքում էր, որ իրեն վատ են վերաբերվում: Բոլորը ջուր էին խմում, իսկ կույրին կաթ էին տալիս, իրենք մի բաժակ բրինձ էին ուտում ու նրան՝ երեքը տալիս, կես բոքոն էին ուտում, նրան ՝ երկուսը տալիս, սակայն նա դարձյալ դժգոհ էր: մի օր էլ, խիստ զայրացած և հուսահատ, գառ են մորթում, խորովում, սկուտեղի վրա դնում ու մատուցում են կույրին: Նա հոտոտում է, փորձում է շոշափելով որոշել գառնուկի չափսերը, ապա սկսում է ուտել: Սակայն առաջին պատառը դեռ կուլ չտված, չի դիմանում և ասում է.

– Եթե սա իմ բաժինն է, բա ձե՞րը որքան կլինի:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը:
    Բոքոն-հացի տեսակ,փափուկ միջուկով
    հուսահատ-հույսը կտրած
    զայրացած-ջղայնացած,վրդոհված
    սկուտեղ-ափսե,սինի,մատուցարան
    պատառ-կտոր,մաս
  2. Ի՞նչ սովորեցրեց քեզ այս առակը: Քո կարծիքով, ո՞րն է այս առակի հիմնական ասելիքը:
    Այս առակը ինձ սովորեցրեց, որ պետք է կյանքում լինել ամեն ինչից գոհ և ոչինչից չբողոքել:
    Այս առակի հիմնական ասելիքն այն է,որ կյանքում միշտ պետք է լինել գոհ,պետք է լինել ուրախ և պետք չէ առանց իմանալու դժգոհել: Պետք է վստահել մարդկանց և անշնորհակալ չլինել:
  3. Բնութագրի՚ր կույրին:
    Կույրը՝ ամեն ինչից դժգոհ,բողոքող,անկուշտ և անվստահ մարդ էր:
  4. Նոր վերնագիր մտածիր:
    <<Դժգոհ կույրը>> կամ << Անկուշտ և անվստահ կույրը>>:

ԱՖՐԻԿԱ

%d1%81%d0%ba%d0%b0%d1%87%d0%b0%d0%bd%d0%bd%d1%8b%d0%b5-%d1%84%d0%b0%d0%b9%d0%bb%d1%8b

Մեծությամբ 2-րդ աշխարհամասն է:  Նրա ազգաբնակչությունը կազմում են հարյուրավոր բնիկ ցեղեր՝ իրենց բազմազան մշակույթներով։ Աֆրիկան ամենատաք մայրցամաքն է, որտեղ 53 պետություն կա։ Այստեղ է գտնվում աշխարհի ամենամեծ անապատը՝ Սահարան։

Աֆրիկյան սավաննաներում բնակվում են ռնգեղջյուր, ընձուղտ, զեբր ու բորենի, կենդանիների արքան՝առյուծը և ցամաքային ամենախոշոր կենդանին՝ աֆրիկյան փիղը: Հասարակածային խոնավ անտառներում’ ջունգլիներում հազարավոր կենդանիներ ու թռչուններ կան: Գետերում ու լճերում պատսպարված են կոկորդիլոսներն ու գետաձիերը:

Այս մայրցամաքը  Աֆրիկա են անվանել հին հռոմեացիները՝ տեղաբնիկ «աֆարիկ» ցեղի անունով: Ըստ զբաղեցրած տարածքի՝ Աֆրիկան երկրագնդի երկրորդ մայրցամաքն է՝ Եվրասիայից հետո: Դեռևս մեր թվականությունից շատ դարեր առաջ Աֆրիկայի հյուսիսային ափերն են այցելել փյունիկեցիները, հին հռոմեացիները, հին հույները: Ոսկի, փղոսկր և թանկարժեք փայտանյութ հայթայթելու համար եգիպտական փարավոնները արշավախմբեր են ուղարկել դեպի Նեղոս գետի վերին հոսանքները:

Զարմանալի փաստեր

Սահարան աշխարհի ամենամեծ անապատն է:

Նեղոսն աշխարհում երկրորդ ամենաերկար գետն է:

Այստեղ է գտնվել աշխարհի ամենամեծ ադամանդը:

Նեղոսյան կոկորդիլոսն աշխարհում ամենամեծն է:

Աշխարհի ամենամեծ գորտը Կամերունում է: Այն կարող է հասնել մինչև տնային կատվի չափերի և կոչվում է գողիաթ: