Պատում ճամփորդության մասին

Հինգշաբթի օրը մենք մեր դասարանով գնացել էինք ճամփորդության: Այնտեղ մենք 1 այցելեցինք Սուրբ Մարինե եկեղեցի, որը կառուցվել է, 13-րդ դարի սկզբին: Այն կառուցված է դարչնագույն սրբատաշ տուֆից: Այնտեղից հետո այցելեցինք մենք Գուրմ է Դուրմ է շոկոլադե գործարան: Այնտեղ մենք ֆիլմ դիտեցինք շոկոլադի մասին և մեր ձեռքերով պատրաստեցինք շոկոլադե կոնֆետներ և համտեսեցինք: Գործարանի դիմաց գտնվում է Կարմրավոր եկեղեցին: Մենք եղանք նաև այնտեղ: Կարմրավոր եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում: Այն կառուցված է կարմիր տուֆից: Այն Հայաստանում միակ եկեղեցին է, որի կարմիր կղմինդրե տանիքը մինչ օրս պահպանվել է: Կարմրավորի կողքին մի գողտրիկ անկյունում գտնվում է հայ մեծ բանաստեղծ Գևորգ Էմինի գերեզմանը:Այնտեղից հետո մենք եղանք Աշտարակի ձոր հանգստյան գոտում,Քասախ գետի ափին ճաշեցինք,խաղացինք մի փոքր հանգստացանք և շարունակեցինք մեր ճամփորդությունը :Այցելեցինք Սուրբ Սարգիս եկեղեցի,այն նույնպես Աշտարակ քաղաքում է:Այն կառուցել են 17-րդ դարի սկզբին և ավարտել 19-րդ դարում, հին եկեղեցու տեղում:Սուրբ Սարգիս եկեղեցին գտնվում է ձորի եզերքին ,որտեղից երևում են եկեղեցիներ՝ Կարմրավորը, Սպիտակավորը և Ծիրանավորը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *