Պատրաստվում ենք գիտելիքների ստուգման․ թեսթ 1

Թեսթ 1
Ջանի Ռոդարի
Տարօրինակ Հարցեր

Կար-չկար մի տղա, որն ամբո□ջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:

Ասենք՝ գալիս էր ու հարցնում.

-Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց այնպես պատասխանում.

-Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:

-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ թոթովում էին ուսերը ու հեռանում:

Մի ուրիշ ան□ամ նա հարցնում էր.

-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:

Կամ թե՝  ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ և այն էլ ոչ թե սովորական, այլ՝ հակառակ ինչուիկ:

Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարողանում պատախանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում  տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել դրանց պատասխանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ եր□եք չգտավ իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր.«Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:

Աստիճանաբար նրա մորուքն աճեց, երկա~ր մորուք դար□ավ. նա չէր էլ մտածում սափրել: Դրա փոխարեն նա նոր հարց հորինեց՝ «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:

Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն արեց: Պարզեց, որ ինչուիկը սովոր էր գուլպաները շրջերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ամբողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ:

Հապա նայիր քո գուլպաներին. ճի՞շտ ես հագել:

  • Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    ամբո□ջ – ամբողջ
    ան□ամ – անգամ
    եր□եք – երբեք
    դար□ավ -դարձավ
  • Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող շրջերես բառը:
    ա/երեսառած
    բ/կամակոր   
    գ/հակառակ կողմով
    դ/բոլորին հակառակ
  • Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:
    վատ- աղվոր, լավ
    սովորական-
    անսովոր, արտասովոր, բացառիկ
    Պարզ-
    պղտոր, մութ, խառնակ, ամպոտ
    երկար – կարճ, հակիրճ, սեղմ
  • Տեքստի տրված բառերից  որո՞ւմ վերջածանց չկա.

ա/սովորական
բ/ինչուիկ
գ/բոլորովին
դ/գարեջուր

  • Տեքստի տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.

ա/աչքերը      

բ/ հարցերին                           

գ/ դարակները                        

դ/ խրճիթ                               

  • Տեքսից դու՛րս գրիր երկուական գոյական և ածական:
    ով-տղա
    ովքեր-մարդիկ
    ինչպիսի-սովորական,պարզ
  • Վերականգնի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:

    ա/ձանձրացնում է  – ձանձրանալ        
    բ/չէր կարողանում  – չկարողանալ        
    գ/դնեն   – դնել                            
    դ/դարձավ  – դառնալ                           
  • Գտի՛ր ընդգծված նախադասության ենթական ու ստորոգյալը:
    ենթակա   

ստորոգյալ 

  • Ո՞րն է կլոր տարի դարձվածքի իմաստը.

ա/մի քանի տարի
բ/ամբողջ կյանքում
գ/ամբողջ տարին
դ/ տարվա կեսը

  • Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Մի փոքրիկ պապիկ,
    հագին հազար շապիկ:
                  Չիպոլինո (սոխ)         
  • Մեկ նախադասությամբ նկարագրի՛ր հարցասեր տղային:
    Տղան, որին հակառակ  Ինչուիկ էին ասում  շա՜տ  հետաքաքրքրասեր էր :

  • Ինչո՞ւ  էր դժվար պատասխանել տղայի հարցերին.

ա/հարցերը շատ էին դժվար
բ/տղան հետաքրքիր ինչուիկ էր
գ/տղան հակառակ ինչուիկ էր
դ/տղան անընդհատ հարցեր էր տալիս

  • Բոլորովին հուսահատվելով ̀ ի՞նչ արեց ինչուիկը:
    Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում  տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել դրանց պատասխանները:

  • Հորինի՛ր նմանատիպ երեք հարց ու պատասխանի՛ր:
    Ինչո՞ւ   լեզուն բերան ունի: 
    Բերանը լեզու ունի,ոչ թե լեզուն բերան:
    Ինչո՞ւ տողերը տետր ունեն:
    Տետրը ունի տողեր,ոչ թե տողերը տետր:
    Ինչո՞ւ կեղևը ձու ունի:
    Ձուն ունի կեղև,ոչ թե կեղևը ձու:

  • Նայի՛ր շուրջդ. գտի՛ր թարս հարցեր :
    Այս կլորը գնդակ է:
    Ինչո՞ւ շողերը ունեն արև:
    Ինչո՞ւ էջերը ունեն գիրք:
    Ինչո՞ւ պատուհանը ունի տուն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *