Համբարձման ծես

Համբարձման տոնը նշվում է մայիս ամսին՝ Զատիկից 40 օր հետո,հինգշաբթի: Համբարձումը պատկանում է շարժական տոների թվին:Հայաստանում Համբարձումը վերածվել է ժողովրդական տոնակատարության.երիտասարդ տղաներն ու աղջիկները հավաքում են յոթը գույնի ծաղիներ,կուժի մեջ լցնում յոթ աղբյուրի ջուր, իրենց նշանները գցում են ջրի մեջ և համբարձման գիշերը, ըստ այդ նշանների ՝կատարվում են գուշակություներ: Այն աղջիկները,որոնք ամուսնացած չեն գնում են սար: Այնտեղ աղջիկները երգում և պարում են: Համբարձման տոնի տիկնիկը ՝ Արուսը պատրաստվում է շերեփի, գրտնակի վրա կամ ծառի ճյուղերով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *